iTetr Armenian Keyboard հայերեն վիրտուալ ստեղնաշարը iTunes-ից օրական բեռնում են 10 անգամ

iTetr Armenian Keyboard  հայերեն վիրտուալ ստեղնաշարը iTunes-ից օրական բեռնում են 10 անգամ

PanARMENIAN.Net - iTetr Armenian Keyboard iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար ծրագիրն օրական մոտ 10 անգամ բեռնվում է iTunes-ից ։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց ծրագիրը ստեղծող ընկերության՝ Funcraft-ի խորհրդատու Նարեկ Մարգարյանը։

Նարեկ Մարգարյանի խոսքով, ծրագիրը գործարկման առաջին շրջանում մեծ բում էր առաջացրել. «Մեր ակնկալածից ավելի եղան արձագանքները։ Տարբեր կարծիքներ ենք լսում ծրագրի մասին, մասնավորապես ասում են, թե ինչ կցանկանային, որ ծրագիրն ունենար, ինչը փոխվեր։ Օրինակ, ցանկանում են, որ ձայնը հնարավոր լինի անջատել: Մենք անգամ զարմացանք, որ բացի ֆոնետիկ ստեղնաշարից թայփրայթերի կարիք էլ կա»։

Funcruft-ի հաջորդ ծրագիրը պետք է լիներ վրացերենով վիրտուալ ստեղնաշարի ստեղծումը։ Սայկայն Նարեկ Մարգարյանի խոսքերով, IOS 5-ի beta տարբերակն աջակցում է վրացերենին, ինչն արդեն անիմաստ է դարձնում վիրտուալ ստեղնաշարի ստեղծումը։

Նարեկ Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ ունեն երեք այլ ծրագրերի գաղափարներ, որոնցից մեկը հայկական շուկայի համար կլինի, իսկ մյուս երկուսը՝ ընդհանուր։

iTetr Armenian Keyboard ծրագիրը iPhone-ների, iPad-ների, iPod-ների համար վիրտուալ ստեղնաշար է։ iTetr Armenian Keyboard ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից 1.99 ԱՄՆ դոլարով։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---