Սիրիայում Թուրքիան փորձում է իր խաղը վարել, վստահ է հայ փորձագետը

Սիրիայում Թուրքիան փորձում է իր խաղը վարել, վստահ է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Աստիճանաբար Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ինքնուրույն է դառնում, ինչը կարող է հանգեցնել թուրքական դիվանագիտության մեկուսացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ փորձագետի, խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կաշխատի տարածել նոր օսմանականության իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում՚ Չի բացառվում, որ Թուրքիան կարող է փորձել իր խաղը վարել Սիրիայում, այդ թվում նոր ուժեր առաջ մղելով այդ երկրում»,-ասել է Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության կովկասյան ուղղությանը, ապա փորձագետը նշել է, որ այդ ուղղությամբ թուրքական դիվանագիտությունը ակտիվություն չի դրսևորի, ինչը կապված է Սիրիայում ու Մերձավոր Արևելքում ստեղծաված իրավիճակի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---