Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նշում է իր 10 տարին 1 հուլիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը: Ինչպես նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, իր գործունեության 10 տարիների ընթացքում ԻԱԿ-ը 6200 մարդու ապահովել է իրավական խորհրդատվությամբ, տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 28 դատական գործ է հարուցել՝ 90% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը: Այս տարիներին ԻԱԿ-ը հարյուրավոր հոդվածներ, տասնյակ գրքեր, ուղեցույցներ, եւ ժողովածուներ է հրատարակել տեղեկատվության ազատության օրենսդրության եւ իրավունքի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ակտիվ դերակատարում է ունեցել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի մշակման և ընդունման գործում: Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը և հմտությունները տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2011թթ ընթացքում 5300 մարդ՝ այդ թվում 2500 պաշտոնյա, ստացել է գիտելիք և հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ “Կենտրոնը տարեկան 1000 տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` այսպիսով լինելով "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը”,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը: 2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: ԻԱԿ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման նոր մեխանիզմներ ներդնելու, կատարելագործելու և դրանք հրապարակայնության ապահովմանն ու մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանն ուղղելու նպատակով։ Կենտրոնի ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |