Գալուստ Սահակյան. Արտահերթ ընտրությունները ցանկացած երկրի համար չարիք են 5 հուլիսի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Իշխանություններն առաջարկում են ընդդիմությանը համագործակցել երկրում հերթական ընտրությունները լավագույնս անցկացնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի պահանջը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: «Արտահերթ ընտրությունները ցանկացած երկրի համար չարիք են»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է իշխանությունների անհապաղ հրաժարականը պահանջելու ՀԱԿ սպառնալիքին, եթե առաջիկա ամիսների ընթացքում չլուծվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, Սահակյանը հեգնանքով նշել է, որ ՀԱԿ արդեն երեք տարի պահանջում է իշխանությունների հրաժարականը: Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ նիստում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի: Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |