Հոգեբանական իներցիան թույլ չի տալիս հայ գործարարներին գրանցել բիզնեսը առցանց ռեժիմով

Հոգեբանական իներցիան թույլ չի տալիս հայ գործարարներին գրանցել բիզնեսը առցանց ռեժիմով

PanARMENIAN.Net - Հաճախ մարդկանց համար ավելի հեշտ է շարունակել աշխատել այնպես, ինչպես սովոր են և չօգտվել նոր հնարավորություններից ու մոտեցումներից, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ մեկնաբանելով առցանց ռեժիմով բիզնեսի գրանցման մասին տվյալները: «Երբեմն, մենք հնարավորություններ ենք ստեղծում, սակայն, ցավոք, կա հոգեբանական իներցիա, որը թույլ չի տալիս այլ կերպ աշխատել: Համակարգը փոխելու համար ժամանակ է հարկավոր»,-ասել է նա Արմավիրի մարզ այցելության ժամանակ:

Գործի գրանցման էլեկտրոնային համակարգից Հայաստանում օգտվել է արդեն 50 մարդ, սակայն, այդ ցուցանիշը դեռ չի գոհացնում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ այդ ընկերությունների տեսակարար կշիռը չի գերազանցում գրանցվող ընկերությունների ողջ ծավալի 10 տոկոսը: Ընկերությունների գրանցման Հայաստանի կառավարության ներդրած էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս ինտերնետի միջոցով գրանցել նոր բիզնեսը 10-15 րոպեում:

Բացի այդ, ըստ նախարարի, անհրաժեշտ է, որ կառավարությունն ու ԶԼՄ-ները համատեղ աշխատեն, բարձրացնելու համար հանրության իրազեկվածությունը, նվազագույնի հասցնելով այն անվստահությունը, որը դեռևս առկա է գործարարների շրջանում: «1-2 գրանցումից հետո մարդիկ կընտելանան, իսկ հետո խոսք չի կարող լինել նախկին համակարգին վերադառնալու մասին»,-հայտարարել է Տիգրան Դավթյանը:

Այդ առնչությամբ նախարարը հավելել է, որ անձամբ ինքը վերջին տարիներին օգտվում է կոմունալ ծառայությունների վճարման էլեկտրոնային համակարգից, տնտեսելով ժամանակը, էներգիան, ամենակարևորը՝ խնայելով նյարդերը: Ըստ նրա, էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը Հայաստանում նպաստում է նաև ինտերնետ-ծառայությունների հասանելիության բարձրացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---