Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը

Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը

PanARMENIAN.Net - Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար նախադրյալներն այնքան էլ բարնենպաստ չեն: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա հիշեցրեց, որ սկզբում նախատեսվում էր խորհրդաժողովը գումարել ապրիլին, սակայն այժմ ժամկետը հետաձգվել է մինչև աշուն: Նախարարը հայտնել է, որ հետաքրքրույթուն է դրսևորում ռուսական «Ռոսատոմը», ինչպես նաև 1-2 օտարերկրյա ընկերություն: «Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ հետաքրքրությունը միջազգային ընկերությունների կողմից մինչ Ճապոնիայի ատոմային ողբերգությունը ավելի մեծ էր»:

Նախատեսվում է, որ խորհրդաժողովին կմասնակցեն բոլոր այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձիք, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում:

4  13.07.11 - Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---