Ռուսական ռազմաբազայի նախկին զինծառայողները նամակ են ուղղել Դմիտրի Մեդվեդևին

PanARMENIAN.Net - 2011-ի հուլիսի 13-ին լրագրողների «Ասպարեզ» ակումբում ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին 151 զինծառայողների անունից մամլո ասուլիս տվեցին մի քանի հոգի, որտեղ նրանք լրագրողներին ներկայացրին իրենց բնակարանային ապահովման հարցերով հանդիպած դժվարությունների մասին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևին հղած իրենց հերթական դիմումը:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք ՌԴ քաղաքացիներ ենք, ՀՀ-ում տեղակայված 102 Ռազմական բազայի նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր սպասում են ԲՊՍ (բնակարանային պետական սերտիֆիկատի) ստացմանը:

2011թ ապրիլից մենք բազմիցս դիմումներ ենք հղել ՌԴ նախագահին, Կառավարության ղեկավարին, ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ տարածքային զարգացման նախարարին, պաշտպանության նախարարին, փոխնախարարին, մեր խնդիրների մասին, և ունենք հավասատագրեր, որ մեր նամակները հասել են հասցեատերերին: Մենք դիմումներ ենք ուղղել բոլոր հնարավոր գերատեսչություններին, որոնք իրավասու են այս հարցի լուծման համար, բայց մինչ այսօր չենք ստացել ոչ մի պատասխան բարձրացված խնդրի վերաբերյալ:

Մեր նամակները չգիտենք ինչու չեն հասնում անձամբ ՌԴ նախագահին, այլ աշխատակազմի ուղղորդմամբ այն հասցեագրվում է ՊՆ` հարցը վերանայելու համար:

2005-2010 թթ. մենք, մեր ընտանիքի անդամները, անկախ քաղաքացիությունից, ըստ գործող կարգի ճանաչվել ենք բնակարանի կարիք ունեցողներ և փաստագրվել ենք ԲՊՍ-ի համար ՌԴ տարածքում: 102-րդ ՌԲ հրամանատարությունը խոստացավ մեզ 3-4 ամսվա ընթացքում հատկացնել մեզ ԲՊՍ-ն, հավատալով հրամանատարության խոստումներին մեզանից մեծ մասը համաձայնեց զորացրվել ՌԴ ԶՈՒ և դուրս գրվեց ԶՄ անձնակազմի ՌԴ տարածքում բնակարանների հատկացումների հերթացուցակից: Մենք բոլորս հանդիսանում ենք ԲՊՍ հերթագրվածներ և արդեն 2 տարի չենք կարող ստանալ օրենքով մեզ հասանելիք սերտիֆիկատները: Ի միջայլոց, ԲՊՍ տրամադրվում են պայմանագրային զինծառայողներին` վեջիններիս զորացրման դեպքում մեկ տարվա ընթացքում:

Մենք, պահեստային սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու զինվորներ ենք, ովքեր հաշվառված են միասնական էլեկտրոնային հերթացուցակում, (Զինծառայողների միասնական Ռեեստրում) մեզ հետ բնակվող ընտանիքի անդամների հետ միասին, անկախ քաղաքացիությունից: Ուզում ենք հրավիրել ձեր ուշադրությունը այն փաստին, որ մենք վաղուց հաշվառված ենք ԲՊՍ ստանալու համար, մեր տվյալները գրանցված են, և մինչև 2010 թ. վերջ բոլոր հերթագրվածները ըստ հերթացուցակի առանց խնդիրների ստացել են իրենց սերտիֆիկատները:

Ինչպես արդեն նշել ենք մինչև 2010թ վերջը մյուս ԲՊՍ հերթագրվածները, առանց խնդիրների իրականացրել են իրենց իրավունքը ԲՊՍ ծրագրում, ԲՊՍ ստանալով ընտանիքի բոլոր անդամների համար, անկախ քաղաքացիությունից: Սակայն այսօր երբ Դուք, պարոն նախագահ, կոչ եք անում բոլոր իրավասու նախարարություններին և գերատեսչություններին արդյունավետ լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանով ապահովելու և մյուս բոլոր պետական պարտականություների կատարումը վերոհիշյալ խավի նկատմամբ, մինչդեռ որոշ պաշտոնյաններ դիրքի չարաշահմամբ փորձում են զրկել մեզ մեր բնակարանային իրավունքից և այսպես լուծել մեր բնակարանային հարցը:

Մեր բազմաթիվ դիմում-բողոքները Ձեզ մնում են առանց համապատասխան ուշադրության, չեն քննարկվում ըստ էության և Ձեր աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության կողմից վերահասցեագրվում է ՊՆ, որը չի ցանկանում ուշադրության արժանացնել մեր դիմումները:

Ստեղծվել է անելանելի մի վիճակ: Մի կողմից մենք, մեր ընտանիքների բոլոր անդամները անկախ քաղաքացիությունից հերթագրված ենք Միասնական Ռեեստրում ԲՊՍ ստանալու համար, մյուս կողմից ՌԴ քաղաքացիություն չունեցող մեր ընտանիքների անդամները խոչընդոտ են հանդիսանում մեր սերտիֆիկատները ստանալու համար: Հուսահատված մենք դիմել ենք Գյումրիում գտնվող ՌԴ Հյուպատոսություն, որտեղ մեզ պատասխանել են, որ նման իրավիճակում քաղաքացիություն ստանալու իրավունք կարող է տալ ՌԴ նախագահը բացառության կարգով:

Հարգելի պարոն նախագահ, մեր ամբողջ խմբի կողմից խնդրում ենք Ձեզ թույլատրել ՀՀ քաղաքացիներին, Միասնական Ռեեստրում հերթագրվածների ընտանիքների անդամներին, շնորհել ՌԴ քաղաքացիություն` պարզեցված կարգով: Մեր կանայք ու չափահաս երեխաները մեզ հետ կիսել են բոլոր դժվարությունները մեր զինծառայության երկար տարիներին, անվերջ տեղափոխություններ նոր զորամասեր, երկար բացակայություններ և այլն:

Հարգելի պարոն նախագահ, առանց Ձեր անմիջական վերահսկողության այս հարցը չի կարող լուծվել: Ավելի քան 150 ընտանիք, 102 ՌԲ նախկին և ներկա զինծառայողներ ապրում են օտար պետության տարածքում չլուծված բնակարանային խնդրով: Շատերը գտնվում են խոր հուսահատության մեջ: Խնդրում ենք չթողնել մեր խնդիրը առանց համապատասխան ուշադրության, չթույլատրել մեր իրավունքների ոտնահարում և միջնորդել մեր խնդիրների շուտափույթ լուծմանը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---