Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանում 15 հուլիսի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-18 հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանի Mezzo ջազ ակումբում: Ինչպես ասուլիսում հայտարարել է Արտո Թունջբոյաջյանը, համերգային ծրագիրը դեռ կազմված չէ, քանի որ Armenian Navy Band-ը միշտ որոշում է, թե ինչ ծրագրով է հանդես գալու համերգից կես ժամ առաջ: Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Թունջբոյաջյանն ասել է, որ հուլիսի 19-ին կմեկնի Լոս Անջելես, որտեղ հանդես կգա համերգով, որից հետո մտադիր է խտասկավառակ ձայնագրել Հոլանդիայում: Անդրադառնալով հայ երաժիշտների հետ հնարավոր համագործակցությանը՝ Թունջբոյաջյանն ասել է, որ Հայաստան է գալիս 1988 թվականից, սակայն դեռևս ոչ ոք նրան նման առաջարկ չի արել: «Իմ արվեստը բաց է բոլորի համար»,-ասել է նա: Թունջբոյաջյանը երկար ժամանակ բացակայում էր քաղաքից, քանի որ զբաղված էր իր Human element խմբի խտասկավառակի ձայնագրությամբ: Այդ խմբի կազմում են առաջին աստիճանի աստղեր Լարրի Նովակը, Սքոթ Քինգսին ու Մեթյու Հարրիսոնը: Խմբի առաջին խտասկավառակը թողարկվել է ընթացիկ տարվա մայիսի 17-ին: Հարկ է նշել, որ խտասկավառակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ջազի սիրահարների շրջանում: Ինքը Թունջբոյաջյանն ասել է, որ խտասկավառակը բավականին բարդ էր ձայանգրելը, քանի որ խումբը փորձում էր նոր հնչյուններ ու մեղեդիներ ևս ձայնագրել, օրինակ, քամու ձայնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |