Երևանում կանցկացվեն ռոբոտների քաղաքային ցուցադրություններ16 հուլիսի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում նախատեսում է հուլիս ամսից կազմակերպել ռոբոտների քաղաքային ցուցադրություններ: Ցուցադրությունների նպատակն է ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան: «Մենք նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում ժամը՝ 19:00-ին ` հուլիսի 19-ին Շ. Ազնավուրի անվան հրապարակում, հուլիսի 22 Թումանյանի անվան այգում, օգոստոսի 5-ին Ազատության հրապարակում, օգօոստոսի 12-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգիում և սեպտեմբերի 1-ին «Սիրահարների» զբոսայգում։ ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևոր է համարում երիտասարդների ներուժը ռոբոտաշինության զարգացման գործում: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ «Առվա» ընկերությունը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |