Վլադիմիր Ժիրինովսկի. 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, և անմասն չեն նաև Հայաստանը և Ադրբեջանը26 հուլիսի 2011 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Այո, այն առայժմ Եվրոպայում չէ, բայց այն արդեն սկսվեց 1991-ի հունվարին, երբ 33 երկրներ հարձակվեցին Իրաքի վրա: Հետո նրանք գնդակոծեցին Հարավսլավիան, հետո հարձակվեցին Աֆղանստանի վրա, հետո՝ Իրաքի, իսկ հիմա՝ Հյուսիսային Աֆրիկայի»,- ասել է նա: «Պատերազմը մոտենում է մեզ, Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են, հետո Թուրքիայում կսկսվի խառնաշփոթ, այնուհետև Ադրբեջանը կսադրի հարձակվել Հայաստանի վրա ԼՂ վիճելի տարածքի համար, Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին: Եվ այստեղ մենք հանդես կգանք Հայաստանի պաշտպանության օգտին, քանի որ նրա պարտությունը մեզ ձեռնտու չէ, որովհետև այնտեղ գտնվում է մեր բազան»,- ասել է Ժիրինովսկին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |