Մեդվեդևը Ղարաբաղի մասին. ՌԴ-ն պատրաստ է պատասխան տալ ՄԽ շրջանակներում պարտավորությունների համար

Մեդվեդևը Ղարաբաղի մասին. ՌԴ-ն պատրաստ է պատասխան տալ ՄԽ շրջանակներում պարտավորությունների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի բարոյական պարտքը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակությանն աջակցելը: «The Business Year» հրատարակությանը, որի համարներից մեկը նվիրված է Ադրբեջանին, տված հարցազրույցում Մեդվեդևը հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամուր կապեր են գործում համագործակցության տարբեր ոլորտներում: Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրության է արժանացրել Կովկասում կայունության պահմանպան խնդրին: Նրա խոսքով, Ռուսաստանի համար այդ հարցը շատ կարևոր է: Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելիս ՌԴ-ն հավատարիմ է մնում տարածաշրջանում անվտանգության հայեցակարգին:

Նա նաև նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացումը կոչված է ապահովել խաղաղություն, կայունություն, նվազեցնել բարդությունները:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերի մասին` Մեդվեդևը նշել է, որ նրա մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումները շատացել են և հասել պատմական մաքսիմումի. «Ես չեմ ամաչում նրանից, ինչ արվել է մեր կողմից. դրանք եղել են կարևոր հանդիպումներ, բանավեճեր»: Սակայն ՌԴ նախագահիր կարծիքով ջանքերն արդյունք են տալիս, բանակցությունները շարունակվում են:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխան տալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պարտավորությունների համար: Նա հավելել է, որ Ռուսաստանի բարոյական պարտքը հարևան երկրների առաջ բանակցային գործընթացը շարունակելն է, երկխոսությանն աջակցելը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---