Apple-ը պատրաստվում է արտադրել 15 միլիոն պլանշետ թուրք դպրոցականների համար19 օգոստոսի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Apple, Microsoft և Intel ընկերությունները հավանաբար պատրաստվում են հայտեր ներկայացնել թուրքական կառավարության ծրագրին մասնակցելու համար, որի շրջանակներում հաղթող ընկերությունը պետք է արտադրի 15 միլիոն պլանշետ և 4 տարիների ընթացքում ապահովի թուրք աշակերտներին։ Այս մասին հայտնում է Apple Insider-ը; Թուրքիայի առևտրի նախարար Զաֆեր Չաղլայանն ասել է, որ երեք ընկերությունները ակտիվորեն շահագրգռված են մասնակցելու կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրին։ Զաֆեր Չաղլայանը հայտնել է, որ Apple-ի հետ պաշտոնական բանակցություններ եղել են նրա՝ ԱՄՆ այցի ժամանակ։ Վերջինս նշել է նաև, որ Apple-ը որպես համաձայնության մաս հավանաբար կսկսի iPad-ների և iPhone-ի մի շարք աքսեսուարների արտադրություն Թուրքիայում։ Apple-ի մրցակից Microsoft և Intel ընկերությունները նույնպես հետաքրքրված են ծրագրով։ Microsoft-ը հաստատել է իր այցելությունը Թուրքիա ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով, իսկ Intel-ը ենթադրաբար շուտով Թուրքիայում կբացի հետազոտությունների և զարգացման կենտրոն։ Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը ասել է, որ հաղթող ընկերությունը կարտադրի 15 միլիոն պլանշետ հենց Թուրքիայում։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |