LiveJournal-ի հաքերային հարձակումների վերաբերյալ քրեական գործը դադարեցվել է

LiveJournal-ի հաքերային հարձակումների վերաբերյալ քրեական գործը դադարեցվել է

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգային հարթակի վրա 2011-ի մարտ և ապրիլ ամիսների հաքերային DDoS հարձակումների հետ կապված իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցելու։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը։

Գործի հարուցման հայցը մերժվել է հանցագործության «իրադարձության բացակայության» պատճառաբանությամբ։ Քննիչների խոսքով, հարձակումներին մասնակից օգտագործողների մեծ քանակի պատճառով հաքերների ինքնությունը հնարավոր չէ պարզել։ Ինչպես հաղորդվում է, հարձակումներին մասնակցել են համակարգիչներ Ռուսաստանից, Ասիայից, Աֆրիկայից, Եվրոպայից և Հարավային Ամերիկայից, և LiveJournal մուտք գործածների թիվն այդ պահին անցնում էր 100 000-ը։ LiveJournal-ի ղեկավար Սվետլանա Իվաննիկովան նշել է, որ գործի հարուցման մերժման մասին աշխատակազմին դեռ չեն տեղեկացրել։

LiveJournal-ը մեծ ճանաչում ունեցող բլոգային հարթակ է, որտեղ գրանցված են ավելի քան 5 միլիոն օգտագործողներ։ Միայն Ռուսաստանից ընթերցողների թիվն անցնում է 30 միլիոնը։ 2011-ի մարտ և ապրիլ ամիսներին բլոգային հարթակը ենթարկվել էր խոշոր DDoS (Distributed Denial of Service) հարձակումների։

LiveJournal-ի սեփականատեր SUP ընկերության գլխավոր տնօրեն Լիլիա Օմաշևան ներքին գործերի նախարարությանը երկու անգամ դիմել էր հաքերներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նյութեր թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---