Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար24 օգոստոսի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Յունիբանկի կողմից թողարկված Visa և ArCa բանկային քարտերի քանակը 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 71 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42%-ով: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկն ArCa վճարային համակարգի առաջատար բանկերի հնգյակում է: Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Յունիբանկում շահավետ պայմաններով հնարավոր է ձևակերպել ցանկացած դասի դեբետային և վարկային քարտ` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Արձակուրդների շրջանում առավել մեծ պահանջարկ է վայելում U- Travel վարկային քարտը, որը նախատեսված է տուրիստական նպատակների համար: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ մինչև 10 հազար դոլար կամ եվրո սահմանաչափով: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 15 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%: Տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Յունիբանկի բանկային քարտերի օգտագործման հարմարավետությունն ու պարզությունն ապահովում են քարտերի սպասարկման արդյունավետ համակարգը, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցը: Յունիբանկը տեղադրել է 77 բանկոմատ և 637 POS- տերմինալ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |