Քաղաքապետը կառուցապատող ընկերություններին ներդրումային առաջարկներ է ներկայացրել30 օգոստոսի 2011 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձևավորումն անհրաժեշտություն է: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է` շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթևեկության համար ապահովել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ: Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետևել ոչ միայն այդ չափորոշիչների, այլև շինարարության ժամկետների պահպանմանը: Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները` Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք Հաղթանակ զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաև հյուրանոցային համալիրների կառուցման և Հրազդանի կիրճում բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման նախագծերը»,-նշել է քաղաքապետը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ |