Երևանի Ազնավուրի հրապարակում «Միհր» թատրոնը հանդես կգա ընդդեմ կանանց բռնության 1 սեպտեմբերի 2011 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայանալու է պար-ներկայացում, որտեղ «Միհր» թատրոնի դերասանները հանրությանը կցուցադրեն, որ դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Միջոցառումը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը: «Մեր միջոցառման նպատակը հասարակությանը կանանց բռնության մասին իրազեկ պահելն է: Եթե նույնիսկ մեկ մարդ մեր միջոցառումից հետո գիտակցի, որ բռնությունը լավ բան չէ, ապա մենք անօգուտ չենք համարի մեր արածը», PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասաց կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը: Սարգսյանը չբացեց փակագծերը, սակայն խոստացավ, որ «Միհրի» ելույթը լինելու է հետաքրքիր, իսկ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն: Միջոցառման ընթացքում կբաժանվեն համապատասխան բուկլետներ: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |