Լեհաստանն առաջարկում է վերացնել արտոնագրի ռեժիմը «Արևելյան գործընկերության» երկրների հետ 5 սեպտեմբերի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Լեհական Սոպոտ քաղաքում կայացած Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում քննարկվել են «Արևելյան գործընկերության» երկրներին միության մեջ ընդգրկելու հեռանկարները: Ինչպես հաղորդում է ՊԱՊ լրատվական գործակալությունը, այդ հարցը քննարկման հիմնական թեման կդառնա Եվրամիություն - «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովում, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Վարշավայում: Գագաթաժողովում, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարները, կընդունվի ամփոփիչ Հռչակագիր: Ներկայումս ԵՄ-ում նախագահող Լեհաստանը ԱԳ նախարարների նիստում հանդես է եկել «Արևելյան գործընկերության» երկրների համար լիարժեք տնտեսական ինտեգրացիայի մասին նախաձեռնությամբ: Միաժամանակ ծրագրի մեջ ընդգրկված վեց երկրների առնչությամբ արտոնագրի ռեժիմի պարզեցման փոխարեն Լեհաստանը դրա լիարժեք վերացման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերությանը» մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |