8  30.08.11 - Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում

Սոսի ու Վարդիթերի «Չինական պատի» հետևում Իշխանը դղյակներ է կառուցելու

Սոսի ու Վարդիթերի «Չինական պատի» հետևում Իշխանը դղյակներ է կառուցելու

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում վերջապես կողմնորոշվել են, թե այդ ինչ «Չինական պատ» է կառուցվում հեռուստաաշտարակի տակ։ Ավելին, պարզվում է՝ պատի ետևում կառուցելու է 2 բնակելի տուն։ Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ շինարարությունն իրականացնում է «Իշխան հատակ» ՍՊԸ-ն (իսկ ո՞ւր մնացին Սոսն ու Վարդիթերը)։ Ելնելով պատի չափսերից՝ կարող ենք ենթադրել, որ շուտով Իշխանը Երևանի ամենատեսանելի վայրում նորօրյա դղյակներ կկանգնեցնի։

«Այգեստան 11-րդ փողոցի հ.հ.213/8 և 213/9 հասցեներում բնակելի տների (ներկայումս հողամասը սահմանազատող հենապատի) շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի հետ 08.02.2010թ. և 09.02.2010թ. համաձայնեցված նախագծերի ու կառուցապատողներ Շամրիկ Գաբրիելյանին և Հասմիկ Սահակյանին տրված շինարարության թույլտվությունների համաձայն»,- PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ասել են Երևանի քաղաքապետարանից։ Եվ ոչ մի խոսք «Հարութի» մասին. քաղաքապետարանի աշխատակիցները հիշատակել են այդ անունը, երբ փորձում էին գտնել շինարարության պատասխանատուին։

Մոտ 10 օր առաջ PanARMENIAN.Net ի հարցին՝ ինչու շինհրապարակում չկա ցուցանակ, որի վրա նշված կլինի կառուցապատող ընկերության անվանումն ու նաև ապագա շինության տարածական պատկերը, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից «այդ հարցով զբաղվողները» պատասխանել էին. «Եթե ցուցանակ չկա, դա օրենքի խախտում չի»։ Այսօր արդեն քաղաքապետարանում մտքափոխվել են և նշում են, որ «կառուցապատողը բանավոր զգուշացվել է, որ սեղմ ժամկետում հիշյալ վայրում պետք է տեղադրի կառուցապատման գործընթացի մասին իրազեկող համապատասխան ցուցանակ»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---