Բաթումում ձերբակալված հայերին երկու շաբաթ պահել են մեկուսարանում և ազատ արձակել

PanARMENIAN.Net - Աջարիայի մայրաքաղաք հանգստի ժամանած հայ զբոսաշրջիկները, որոնք բերման էին ենթարկվել ոստիկանություն Բաթումի Սբ Երրորդության եկեղեցու քահանա հայր Գեորգիին ֆիզիկական և բարոյական վիրավորանք հասցնելու համար, ազատ են արձակվել Բաթումի դատարանի որոշմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ԱԳՆ-ում:

Հայ զբոսաշրջիկները երկու շաբաթ գտնվել եմ Բաթումի թիվ 3 մեկուսարանում:

Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի ու Մանթաշևի փողոցների հատման վայրում, երբ հայր Գեորգին իր եղբոր հետ գնում էր Բաթում ժամանած Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդի հետ հանդիպմանը: Հայր Գեորգին հեռախոսազրույցում կատարվածի վերաբերյալ ասել է, որ զբոսաշրջիկները երիտասարդներ են, որոնք սխալ են թույլ տվել, որն Եկեղեցին արդեն ներել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---