Նեթանյահուն ու Աբբասը կհանդիպեն Նյու Յորքում 7 սեպտեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև դիմակայության նվազեցման, ինչպես նաև Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ: «ԱՄՆ հատուկ առաքելությունը բոլոր ջանքերն է գործադրում Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարգավորելու համար»,-հայտարարռլ է Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, ԱՄՆ-ն շահագրգռված է մերձավորարևելայն հակամարտության կարգավորման մեջ: «Հուսով եմ, դա տեղի կունենա Նեթանյահու-Աբբաս հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջում Նյու Յորքում»: Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Նուլանդը նշել է, որ լիովին սատարում է Պալմերի զեկույցին: Բացի այդ, Նուլանդը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ ուղերձն այն մասին, որ հարկավոր է ձեռնպահ մնալ Պաղեստինի ճանաչման հարցը ՄԱԿ-ի ԳՎ-ում դնելուց, հասնի ինքնավարության ղեկավարությանը: 2011թ. մայիսի 19-ին Օբաման կոչ արեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: «ԱՄՆ-ն վստահ է, որ արդյունքում պետք է կազմավորվի երկու պետություն և հստակեցվեն Պաղեստինի մշտական սահմաններն Իսրայելի, Եգիպտոսի ու Հորդանանի հետ»,-հայտարարել է Օբաման: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց պաղեստինյան պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |