Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում բանակում սպանված զինվորների ծնողները 8 սեպտեմբերի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան է ընթանում` կապված հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: Մոտ 50 մարդ` հիմնականում ծնողներ, մի գծի վրա են կանգնել` ձեռքերում բռնած բանակում սպանված զինվորների լուսանկարները: Հարկ է նշել, որ բողոքարարների թվում կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում զոհվածների ծնողների և ոստիկանության միջև ընդհարում եղավ, քանի որ ծնողները հրաժարվում էին ազատել կառավարության շենքի մուտքը: Փորձելով հանգստացնել ծնողներին` ոստիկաններն ասացին, որ ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց ակցիա անցկացնել, սակայն շենքի մուտքը պետք է ազատվի: Ի պատասխան ծնողներից մեկն ասաց, որ չի ազատի մուտքը, մինչև պատասխան չստանա: «Մենք ամեն հինգշաբթի կանգնում ենք այստեղ, իսկ նրանք ժպիտով անցնում են, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Նանա Մանուչարյանը: Նա պահանջել է նաև հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պատասխաններ ստանա: «Նրանք գումար են վաստակում մեր երեխաների արյան գնով և պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա: Հարկ է նշել, որ ծնողներից շատերը պնդում են, որ ապացույցներ և վկայություններ ունեն, թե ով և ինչպես է սպանել իրենց երեխաներին, սակայն, նրանց խոսքով, դատական գործերն այդպես էլ ոչնչի չեն հանգեցրել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |