Սպանված զինվորների ծնողներից բացի կառավարության շենքի մոտ բողոքում են Դալմայի այգիների տերերը 8 սեպտեմբերի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության շենքի առջև բողքի ցույց են անցկացնում Դալմայի այգիների տերերը: Կառավարության որոշմամբ Դալմայի այգիները դեռևս 2004թ. հանձնվեցին քաղաքապետարանի տնօրինությանը, որն էլ իր հայեցողությամբ վաճառեց դրանք շինարարություն կատարելու նպատակով: Այնուամենայնիվ, ըստ կառավարության 1991թ. մարտի 5-ի որոշման, հողօգտագործողները, որոնք արդեն 10-15 տարվա ընթացքում վարձակալության հիմունքներով մշակում էին այգիները, դարձան այդ տարածքների սեփականատերերը, ուստի միայն նրանց համաձայնությամբ էր կարելի հողերի օտարման գործարք կնքել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Կարինե Ղազարյանը: Սակայն, ըստ նրա, կառավարության 2004թ. մեկ այլ որոշմամբ 1991թ. որոշումը ճանաչվեց ուժը կորցրած, արդյունքում քաղաքապետարանն, առանց զգուշացնելու քաղաքացիներին, վաճառեց հողերը, 750 հա անտառտարածքից թողնելով 256 հա: Իսկ այսօր այդ մարդիկ բողոքում են կառավարության շենքի առջև՝ պահանջելով վերադարձնել իրենց հողերը: Ավելին, ինչպես հաղորդել է Ռուզաննա Ղազարյանը, ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհուրդը ճանաչել է, որ դրանով Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություները: Երևանում կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան է ընթանում` կապված հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: Մոտ 50 մարդ` հիմնականում ծնողներ, մի գծի վրա են կանգնել` ձեռքերում բռնած բանակում սպանված զինվորների լուսանկարները: Հարկ է նշել, որ բողոքարարների թվում կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում զոհվածների ծնողների և ոստիկանության միջև ընդհարում եղավ, քանի որ ծնողները հրաժարվում էին ազատել կառավարության շենքի մուտքը: Փորձելով հանգստացնել ծնողներին` ոստիկաններն ասացին, որ ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց ակցիա անցկացնել, սակայն շենքի մուտքը պետք է ազատվի: Ի պատասխան ծնողներից մեկն ասաց, որ չի ազատի մուտքը, մինչև պատասխան չստանա: «Մենք ամեն հինգշաբթի կանգնում ենք այստեղ, իսկ նրանք ժպիտով անցնում են, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Նանա Մանուչարյանը: Նա պահանջել է նաև հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պատասխաններ ստանա: «Նրանք գումար են վաստակում մեր երեխաների արյան գնով և պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա: Հարկ է նշել, որ ծնողներից շատերը պնդում են, որ ապացույցներ և վկայություններ ունեն, թե ով և ինչպես է սպանել իրենց երեխաներին, սակայն, նրանց խոսքով, դատական գործերն այդպես էլ ոչնչի չեն հանգեցրել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |