Սեպտեմբերի 21-ին Երևանում կբացվի Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միության առաջին ցուցահանդեսը

Սեպտեմբերի 21-ին Երևանում կբացվի Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միության առաջին ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30 «Մարիոթ» հյուրանոցում կբացվի Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միության (AJA) առաջին համաշխարհային ցուցահանդեսը:

Հայ Ոսկերիչների Համաշխարհային Միությունը (AJA) ՀՀ Սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացնում է AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանամյա տարեդարձին:

Անդրանիկ ցուցահանդեսը իր տեսակի մեջ բացառիկ, իսկ բովանդակությամբ՝ բարեգործական ուղղվածությամբ միջոցառում է, որին մասնակցելու են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից:

Այստեղ կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ, որոնք միեւնույն ժամանակ արվեստի բարձրարժեք նմուշներ են: «Yerevan Show»-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ , ինչպիսիք են «Էստետը», Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery և մի շարք այլ հայտնի ընկերություններ: AJA ցուցահանդեսին հատուկ ներկայացված են լինելու նաև հայաստանյան ոսկերչական ընկերությունները:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովը, որին ՀՀ կառավարության և հայ ոսկերչական հայտնի ընկերություների ներկայացուցիչները ներկայացնելու են ՀՀ Նախագահի հավանությանն արժանացած` Հայաստանում ստեղծված և ստեղծվելիք Ազատ Տնտեսական Գոտիներում ոսկերչական ընկերություների հնարավոր ներգրավվածության ծրագրի նախագիծը: Այս հավաքը հնարավորություն կտա ոչ միայն ճանաչել միմյանց և ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջեւ, այլև կցուցադրի արդի հայ ոսկերչության ձեռքբերումները եւ կդառնա նոր գործարար շահավետ կապերի սկիզբ: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---