Երևանում բացվելու է հայ նկարիչ Կարեն Սմբատյանի նկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ցուցասրահում կբացվի հայ նկարիչ Կարեն Սմբատյանի (1932-2008) գործերի ցուցահանդեսը, որը նվիրվում է վարպետի 80-ամյակին ու ՀՀ Անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի 30-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք ըստ նկարիչ Գևորգ Գրիգորյանի` Ջոտտոյի, «հեքիաթային, ֆանտաստիկ, ազնիվ գեղեցիկ մարդու աշխատանքներ են»:

Կարեն Սմբատյանը ծնվել է 1932 թ-ին Գյումրիում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են համասովետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսներում: Նրա աշխատանքները գտնվում են Վաշինգթոնի, Մոսկվայի և այլ քաղաքների պետական և մասնավոր հավաքածուներում:

Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, նկարչի հարազատներն ու արվեստասերները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---