«Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակաբաշխությանը Գրան Պրին ստացան «Բարի Սամարացին» և «Շող» կոմբինատը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Երևանում կայացել է «Տարվա ապրանքատեսակ» հինգերորդ ազգային մրցանակաբաշխությունը: Արարողությունը կայացել է «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է» խորագրի ներքո:

Մրցանակը շնորհվում է երկու անվանակարգերում` «Սննամթերք» և «Ամենօրյա պահանջարկի ապրանքատեսակներ»: Գրան Պրի մրցանակները ստացան «Բարի Սամարացի» կազմակերպությունը և «Շող» ձեթի, յուղի կոմբինատը, որոնք հաղթեցին 5 և ավելի անվանակարգերում:

Հարցմանը մասնակցել են Երևանի ավելի քան 100 մանրածախ առևտրի կենտրոններ: Վարկանիշի արդյունքները լրացուցիչ հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որի մեջ մտել են մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնների ղեկավարներ, մարկետոլոգներ:

Արարողությանը հրավիրվածների թվում էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ, հայկական և արտասահմանյան խոշորագույն ընկերությունների, առևտրի ցանցերի, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---