2011 թվականից Բուխարեստի համալսարանում հայոց լեզու կուսումնասիրեն

2011 թվականից Բուխարեստի համալսարանում հայոց լեզու կուսումնասիրեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Ռումինիայի ԱԳՆ-ում Ռումինիայի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Անտոն Նիկուլեսկուն և Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը ստորագրեցին Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր:

Ծրագիրը, որ բխում է 1994թ. սեպտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի դրույթներից, 2011-2015թթ. համար ընդգրկում է միջոցառումների լայն ցանկ:

Ծրագիրը նախատեսում է լայն համագործակցություն կրթության բնագավառում, մասնավորապես, բուհական և հետբուհական ուսուցման կրթաթոշակների փոխանակման միջոցով: Ծրագրի առանցքային կետերից մեկը փոխադարձաբար հայերեն և ռումիներեն լեզվի, գրականության, հայագիտության և ռումինագիտության ուսումնասիրությունն է Երևանի և Բուխարեստի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդեն մի քանի տարի Երևանի Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանում հաջողությամբ դասավանդվում է ռումիներեն, նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները:

Ծրագիրը նախատեսում է նաև համագործակցության զարգացում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության վերաբերյալ ուղղակի համաձայնագրի հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---