Երևանում քննարկել են տարբեր պետական կառույցներում բռնության խնդիրները 9 սեպտեմբերի 2011 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Երևանում քննարկել են ՀՀ մասին խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցը (CPT) և ՄԻՊ գործունեությունը որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ: Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարել է «Բաց հասարակության հիմնադիրներ-Հայաստան» նախաձեռնության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, նման քննարկումները հնարավորություն են տալիս բարձրացնել նշված խնդիրների քննարկումները նոր մակարդակի: Ըստ նրա, այս քննարկումների շուրջ կարող են միավորվել տարբեր ՀԿ-ների ու կառույցների ներկայացուցիչներ և միասին աշխատել տարբեր բաց և փակ կառույցներում բռնության կանխարգելման ուղղությամբ: Իր կողմից Counterpart International կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը անընդունելի է համարել այն, որ մի երկրում, որի ժողովուրդը Ցեղասպանություն է վերապրել, բռնություն կա: «Եթե բանակում չեն կարող ապահովել զինվորի անվտանգությունը, եթե ժողովուրդը չի վստահում պետական կառույցներին կամ եթե իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող համագործակցել այդ հարցում, ապա այն անիմաստ է քննարկել»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն այդ երևույթները կասեցնելու համար: «Այդ քննարկումները այն մասին չեն, որ քաղաքացիական հանրությունը դեմ է դուրս գալիս կառավարությանը, կամ հակառակը: Այդ քննարկումների նպատակն է արժանապատիվ կյանք ապահովել մարդկանց համար այս երկրում»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |