Ուզբեկստանի հայ համայնքը «կորցնում է» հայոց լեզուն

PanARMENIAN.Net - Ուզբեկստանում մոտ 75 000 հայ է բնակվում, որոնցից մոտ 30 000 բնակվում են Տաշքենդում: Հայ համայնքը բավական ակտիվ մշակութային և հասարակական գործունեություն է վարում երկրում: Սակայն դրա հետ մեկտեղ համայնքում մի շարք խնդիրներ կան, որոնցից ամենասուրը հայոց լեզվի պահպանման հարցն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ուզբեկստանում հայ համայնքի ղեկավար Սերգեյ Անդրիասովը:

«Չնայած հայոց լեզվի դասագրքերով ապահովված լինելուն, լեզվի պահպանման խնդիրը շատ սուր է դրված համայնքի օրակարգում»,- ասել է նա: Ընդ որում, Անդրիասովն ընդգծել է, որ երեխաներին հայոց լեզու ուսուցանելու համար հիմնական արգելքը այն փաստն է, որ ընտանիքների մեծամասնության ներսում լեզուն չի կիրառվում:

«Դասագրքերի որոշակի պակասն ու լեզուն կենցաղում չօգտագործելը դրա պահպանման հնարավորությունը բավական բարդ խնդիր է դարձնում: Փաստացիորեն երեխաները լեզուն գործածում են միայն դպրոցական դասերի ժամանակ»,- նկատել է հայ համայնքի ղեկավարը:

Ներկայացնելով իրադրությունը համայնքում` Անդրիասովն առանձնացրել է նաև հայերի ձեռքբերումները` մասնավորապես նկատի ունենալով երկրում հայտնի «Ուրարտու» պարային համույթը, որը բազմիցս արժանացել է պետական մրցանակների: Համայնքին առընթեր գործում է նաև «Արվեստ» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոց:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---