«Ամերիաբանկը» աջակցել է Համահայկական համաժողովի կազմակերպմանը

«Ամերիաբանկը» աջակցել է Համահայկական համաժողովի կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս որպես Համահայկական համաժողովի գլխավոր աջակից, որն անցկացվում է Երևանում 2011-ի թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում:

Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, հայրենիք-սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին:

Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ըստ համաժողովի ընթացակարգի` լիագումար նիստին և ՀՀ նախագահի ընդունելությանը հաջորդում են թեմատիկ նիստերը, որոնք ընթանում են բուռն քննարկումներով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---