Սանկտ-Պետերբուրգում ՀՀ անկախության 20-ամյակի պատվին ընդունելություն կայացավ29 սեպտեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատի Եկատերինենսկի սրահում կայացավ ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզերի կառավարությունների պաշտոնյաներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, ՌԴ և ՀՀ բարձրաստիճան սպաներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ներկայացրել է Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները: Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Ռոման Ֆիլիմոնովը հյուրերին է փոխանցել Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի և Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ՌԴ ՆԳՆ պետ գեներալ Մ. Սուխոդոլսկու շնորհավորական ուղերձները: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ մշակույթի, Սփյուռքի և Կրթության ոսկե մեդալներով պարգևատրվեցին Սանկտ-Պետերբուրգի ռուս գիտնականներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |