ԵԱՀԿ Մինսկի խումբը կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի ամրապնդման նոր մեխանիզմներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի ամրապնդման նոր մեխանիզմներ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) ու Իգոր Պոպովը (ՌԴ) Վարշավայում ընթացող «Արևելայն գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Հանդիպման ավարտին համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի համաձայն, ՄԽ-ն հաստատեց իր հավատարմությունը հիմնարար սկզբունքների վրա համակամարտությունը լուծելու պատրաստակամության վերաբերյալ:

«Հանդիպման շրջանակերում Մինսկի խումբը հերթական անգամ վերահաստատեց, որ սատարում է Ֆրանսիայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի Դովիլում արված հայտարարությանը»,-ասվում է ուղերձում:

Համանախագահները նաև նշել են, որ ՄԽ-ն առաջիկայում կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի պահպանման ու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև լավ հարաբերությունների հաստատման նոր մեխանիզմներ:

Համանախագահները նշել են, որ մոտ ապագայում նախատեսվում է նրանց հերթական այցը տարածաշրջան:

«Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք պատրտաս կլինենք արձանագրել այդ սկզբունքների ձևակերպումը, աջակցել խաղաղ պայմանագրի կնքմանն ու նրա իրագործմանը»,-ասվում էր ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որտեղ նրանք կոչ էին արել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին «նախապատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---