Նիք Քլեգ. ԵՄ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին հասնել խաղաղ համաձայնության

Նիք Քլեգ. ԵՄ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին հասնել խաղաղ համաձայնության

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը ենթադրում է տարածաշրջանային համագործակցություն, որը ներառում է նաև ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված ԵՄ ձգտումը: Այդ մասին, ելույթ ունենալով Վարշավայում ընթացող գագաթաժողովում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգ:

«Իհարկե, եվրաինտեգրման գործընթացում հաջողության հասնելու համար արևելյան գործընկերները պետք է շատ ջանքեր գործադրեն ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու ուղղությամբ»,- ասել է նա:

Քլեգի խոսքով, ԵՄ-ն ապրում է ծանր տնտեսական ժամանակներ, քանի որ ԵՄ երկրներն ամուր հարաբերություններ ունեն միայն եվրագոտու ներսում, ինչը հանգեցնում է տնտեսության անկման: «Շուկայի բացումը թույլ կտա նաև բարձրացնել եվրոպական տնտեսությունների մրցունակությունը»,- ասել է նա:

Քլեգը կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել աջակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում. «ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ է ծախսում գործընկերների երկրների զարգացման վրա քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու միջոցով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---