ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ-ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ30 ապրիլի 2003 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլո նահանգի Օրենսդրական Ժողովն օրենք է ընդունել ապրիլի 24-ը «1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակի օր սահմանելու մասին»: Դրանով իսկ պատգամավորները վերախմբագրել են իրենց կողմից 1988 թվականին ընդունված «Հայ ժողովրդի հետ համերաշխության օր» որոշման անվանումը: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, օրենքը հիմնավորող փաստաթղթի մեջ ասվում է, որ հիշյալ որոշումով նահանգային խորհրդարանն իր հարգանքի տուրքն է մատուցում 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակին, որոնք զանգվածաբար տեղահան արվեցին իրենց բնակավայրերից եւ թուրքական զինվորականության կողմից սառնասրտորեն ու բարբարոսաբար ոչնչացվեցին գաղթի ճանապարհներին: Այդ օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, ընդունվել է միաձայն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |