ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն՝ ի դեմս Մինսկի խմբի, այլ ոչ թե ՄԱԿ-ը

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն՝ ի դեմս Մինսկի խմբի, այլ ոչ թե ՄԱԿ-ը

PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ համակողմանի զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ն՝ ի դեմս Մինսկի խմբի և դրա համանախագահների»,- ուրբաթ օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ պատասխանելով ադրբեջանական լրագրողի հարցին այն մասին, որ Հայաստանը չի կատարել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նրա խոսքով, բանակցությունները միշտ շատ բարդ գործ է, «իսկ նման երկարաձգված հակամարտության դեպքում չարժե արագ և հեշտ լուծումների հույս ունենալ»: «Սակայն Ռուսաստանը և Մինսկի խմբում մեր համանախագահ գործընկերները բոլոր անհրաժեշտ միջոցներն են ձեռնարկում և ձեռնարկելու, որպեսզի մոտեցնեն այն պահը, երբ կողմերը կկարողանան պայմանավորվել կարգավորման սկզբունքների շուրջ»,- նշել է նա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Ադրբեջանն առաջինը չի կատարել 1993թ. Անվտանգության խորհրդի պահանջը ռազմական գործողությունների դադարեցման մասին և շարունակել Արցախի ժողովրդի դեմ զինված ագրեսիան այնքան ժամանակ, մինչև որ նրան խաղաղության պարտադրեցին:

Նշենք, որ բոլոր չորս բանաձևերի գլխավոր պահանջը եղել է «ռազմական գործողությունների և թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը» (№884), «հրադադարը արդյունավետ և մշտական դարձնելը» (№874) և այլն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---