Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագիրն արժանացել է միջգերատեսչական խորհրդի հավանությանը

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծրագիրն արժանացել է միջգերատեսչական խորհրդի հավանությանը

PanARMENIAN.Net - Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Հայաստանի համար ոչ միայն հանրային գերակայություն է, այլև ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Այսօր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հարցը ներառված է նաև ՀՀ միջազգային պարտավորություններում. «ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՈ, ՀՀ-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Այս 3 միջազգային մանդատների շրջանակներում մեր երկիրը ստանձնել է պարտավորություն՝ մշակելու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարություն»։

Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ վերջին շրջնում հանրապետությունում նկատվել է կազմավորված հանցավոր խմբերի աճ։ ԱԱԽ քարտուղարը շեշտեց ոստիկանության հաջող աշխատանքը՝ դրանցից մեկի վնասազերծման գործում։

Ոստիկանության պետի տեղակալ պարոն Օսիկյանը գլխավորել է 2010 թվականի մարտին ստեղծված միջգերատեսչական խմբի աշխատանքները և նիստի ժամանակ ներկայացրեց իրենց կողմից մշակված Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագիրը։ Վերջինիս մշակմանը մասնակցել են ոստիկանությունը, դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններն ու Կենտրոնական բանկը։ Բուն ծրագիրն ընդհանուր առմամբ բաղկացած է 8 գլխից։

Նիստի վերջում միջգերատեսչական հանձնախումբը հավանություն տվեց ծրագրին։ Բաղդասարյանը նշեց, որ կհաջորդեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր, ֆինանասական միջոցների հատկացում. «Այս չարիքի դեմ պայքարը ՀՀ կողմից կկրի համակարգված բնույթ»։

4  04.10.11 - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստը` նվիրված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---