Microsoft-ն ավարտել է Skype-ի գնման գործընթացը. Գործարքն արժեցավ 8,5 միլիարդ դոլար

Microsoft-ն ավարտել է Skype-ի գնման գործընթացը. Գործարքն արժեցավ 8,5 միլիարդ դոլար

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը ամբողջապես ավարտել է Skype-ի գնումը՝ 8,5 միլիարդ դոլարով, հաղորդում է CNET-ը։

«Skype-ը ֆենոմենալ ապրանքանիշ և արտադրանք է, այն սիրված է միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում»,- ասել է Microsoft գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատանքին Skype-ի թիմի հետ՝ ստեղծելու համար նոր ուղղություններ մարդկանց համար՝ ընկերների, ընտանիքի, գործընկերների, հաճախորդների և այլոց հետ մշտապես կապի մեջ լինելու աոռւմով, ամենուր և ամեն ժամ»,- հավելել է նա։

Microsoft-ը 2011-ի մայիսին էր հայտնել Skype-ը ձեռքբերելու մասին։ Այս գործընթացի վերջնական քայլը կատարվեց անցյալ շաբաթ, երբ եվրոպական կարգավորողները հաստատեցին գործարքը։

Skype-ն ունի 65 միլիոն օգտագործող։ Այս մասին ընկերությունը հայտնել էր անցյալ ամիս։ Եվ այս բոլորը միասին վերցրած օրական 700 միլիոն րոպե Skype-ով զանգեր են կատարում, որից 300 միլիոնը՝ տեսազանգեր են, իսկ 30 միլիոնը՝ զանգեր են դեպի սովորական հեռախոսներ։

Skype-ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը այժմ Microsoft-ի Skype Դիվիզիայի նախագահն է։ Skype-ի արտադրանքները ներառվելու են Microsoft-ի արտադրանքի մեջ։ Skype-ի ծրագրերը հասանելի են iOS և Android, Mac OS և Linux օգտագործողների համար։ Մինչդեռ վերջիններս մրցակցում են Microsoft-ի Windows Phone և Windows օպերացիոն համակարգերի հետ։ Թոնի Բեյթսը հույս ունի, որ Skype-ի շահույթն ավելանալու է Microsoft-ի ներքո։ «Միասին մենք կկարողանանք հասնել 1 միլիարդ օգտագործողների ցուցանիշին»,- ասել է նա։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---