Այսուհետ գործում է հայկական մշակութային քննադատական կայք՝ «Արտերիա»

PanARMENIAN.Net - Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր հերթին հավելեց, որ Հայաստանում տեղյակ չեն թե ինչ մշակութային անց ու դարձ է տեղի ունենում երկրում և կայքը տալիս է այդ հնարավորությունը

Հոկտեմբերի 18-ին Երևանի Խնկո-Ապոր գրադարանում կայացավ «Արտերիա» մշակութային քննադատական կայքի շնորհանդեսը: Կայքի խմբագիրներից մեկը` Մկրտիչ Մաթևոսյանը իր ելույթում նշեց, որ սկզբում նախատեսված էր Արտերիան ստեղծել որպես ամսագիր, սակայն «Եվրասիա»-ի առաջարկով այն դարձավ կայք:

Իր հերթին հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր հերթին հավելեց, որ Հայաստանում տեղյակ չեն թե ինչ մշակութային անց ու դարձ է տեղի ունենում երկրում և կայքը տալիս է այդ հնարավորությունը: Կայքը գործարկվել է մոտ 2 ամիս առաջ, սակայն տարբեր պատճառներով այն ներկայացվեց այսօր:

Կայքն ունի «գրականություն», «կերպարվեստ», «կոմիկս», «կինո/թատրոն», «ճարտարապետություն», «երաժշտություն», «փիլիսոփայություն», «վերլուծություն», «գրախոսություն» և այլ բաժիններ:

Այն ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի աջակցույթամբ և «Հայ Գրքի Կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---