Ամերիկայի հայկական գրադարանը հրաժարվում է տրամադրել «Բժիշկ Մահի» կտավներն աճուրդի համար

Ամերիկայի հայկական գրադարանը հրաժարվում է տրամադրել «Բժիշկ Մահի» կտավներն աճուրդի համար

PanARMENIAN.Net - Մասսաչուսեթսում (ԱՄՆ) գործող Ամերիկայի Հայկական գրադարանն ու թանգարանը հրաժարվում են աճուրդի համար տրամադրել «Բժիշկ Մահ» մականունով հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի կտավները: Կտավները, որոնցից մեկը Գևորգյանը նկարել է սեփական արյունով, նրա 140 անձնական իրերի թվում են, որոնք պետք է աճուրդի հանվեին Նյու Յորքում:

Թանգարանը հայց է ներկայացրել Գևորգյանի փաստաբանի դեմ` պնդելով, որ բժիշկն ու նրա քույրը ժամանակին հրապարակավ հայտարարել էին մասին, որ կտավները նվիրում են թանգարանին: Սակայն փաստաբան Մեյեր Մորգանրոթն այդ պնդումները «ծիծաղելի» է անվանել` նշելով, որ ո'չ ինքը, ո'չ Գևորգյանը նվիրաբերման մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել: Մորգանրոթը հաղորդել է, որ խնդրագիր է ներկայացրել հայցը Միդսլեքսի շրջանային դատարանից դաշնային դատարան տեղափոխելու մասին:

Այնուամենայնիվ, թանգարանի ղեկավարությունը հաղորդել է, որ մինչև հայցի որոշումը Գևորգյանի կտավներն իր մոտ է պահելու:

Գևորգյանի կտավները նվիրված են մահվան թեմային: Կտավներից մեկը կոչվում է «Ցեղասպանություն», որում պատկերված է արյունաթաթախ գլուխ, որը մազերից բռնում են երկու զինվորականներ, որոնցից մեկը կրում է Առաջին Աշխարհամարտի տարիների թուրքական ռազմական համազգեստ, իսկ երկրորդը` Երկրորդ Աշխարհամարտի տարիների գերմանական ռազմական համազգեստ, հաղորդում է Sacbee.com-ը:

Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, ով էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերելլ, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: Մահացել է 2011 թ-ի հունիսի 10-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---