Նորայր Կասպերը ճանաչվել է Անթալիայի կինոփառատոնի լավագույն օպերատոր28 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայազգի բեմադրող օպերատոր Նորայր Կասպերը Անթալիայի 48-րդ «Ոսկե Նարինջ» միջազգային կինոփառատոնում արժանացել է «լավագույն օպերատոր» մրցանակին «Զեննե պարող» ֆիլմի համար (ռեժ. Մեհմետ Բինայ եւ Չաներ Ալպեր): Փառատոնը կայացել է հոկտեմբերի 8-14-ը: Փառատոնում, ընդհանուր առմամբ «Զեննե պարող»-ն ստացավ նաև Կինոքննադատների միության Լավագույն ֆիլմ մրցանակը, ինչպես նաև Լավագույն առաջին ֆիլմ, Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի մրցանակները: «Զեննե պարող»-ն առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որն անդրադառնում է Թուրքական բանակում համասեռամոլների նկատմամբ տեղի ունեցող ստորացուցիչ վերաբերմունքին: Ահմետ Յիլդիզը 26 տարեկան էր, երբ սպանվեց: Ահմետի հորը դատում են հեռակա կարգով` որդու ենթադրյալ սպանության մեղադրանքով, սակայն նրան հաջողվում է 3 տարիների ընթացքում խուսափել պատժից: Անթալիայի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր տեղական ալիքներով և Եվրոպական NTV հեռուստաալիքով: Վիպասան Էլիֆ Սաֆակը «Զեննե պարող» ֆիլմը մեկնաբանել է որպես ¦արտասովոր և հիանալի մի կինոնկար, որը հաղորդակից է դառնալու մեր ինքնագիտակցությանը»: Համառեժիսոր Մեհմետ Բինայը, ստանալով մրցանակը Նորայր Կասպերի փոխարեն, շնորհակալություն հայտնեց նրանից ֆիլմում յուրօրինակ գեղանկարչական պատկեր ստեղծելու համար: Անթալիայի «Ոսկե Նարինջ» կինոփառատոնում 2009թ. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |