Գեորգի Մովսեսյանը թաղվելու է Տրոեկուրովի գերեզմանոցում

Գեորգի Մովսեսյանը թաղվելու է Տրոեկուրովի գերեզմանոցում

PanARMENIAN.Net - Հայտնի կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Մովսեսյանը թաղվելու է Տրոեկուրովի գերեզմանոցում: Ինչպես հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, թաղման օրը դեռ ճշտվում է:

Մովսեսյանը հանկարծամահ է եղել երկուշաբթի երեկոյան, 67 տարեկան հասակում: Նա բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է, բազմաթիվ պետական մրցանակների դափնեկիր: Նրա ստեղծագործագործությունները աչքի էին ընկնում խորաթափանցությամբ և մեղեդայնությամբ: Նա hիրավի ժողովրդական էր և հիանալի կերպով մտնում էր ցանկացած լսողի սիրտը: Նա ողջ իր կյանքը կապել է երգարվեստի հետ, չնայած, որ նա բազմակողմանի կոմպոզիտոր էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---