7  11.11.11 - ՀՀ Կառավարությունում կայացավ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի մամլո ասուլիսը:

Սթիվ Վոզնյակ. Տեխնոլոգիաները գնալով մարդկանց են նմանվում

Սթիվ Վոզնյակ. Տեխնոլոգիաները գնալով մարդկանց են նմանվում

PanARMENIAN.Net - Այսօր Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը իր երևանյան երկօրյա այցի շրջանակներում հանդես եկավ մամլո ասուլիսով։Խոսելով ապագայի տեխնոլոգիաների մասին՝ Սթիվ Վոզնյակն ասաց, որ մարդ պետք է գիտաֆանտաստիկ մտածելակերպով նայի ամեն ինչին. «Պետք է միշտ մտածել, թե ինչ նոր բան կարելի է ստեղծել։ Պետք է ներհայեցողական լինել, պատկերացնել, թե ինչպիսին կուզենայիր տեսնել սարքերն ապագայում։ Օրինակ, պետք է նայել սարքին և հասկանալ, ինչը դուր չի գալիս կամ ինչն ես հավանում և հետո փորձում ես տեսնել, ինչը քեզ համար ցանկալի կլիներ ավելացնել»։

Սթիվ Վոզնյակը համեմատություն կատարեց մարդու և տեխնոլոգիաների միջև։

«Ո՞րն է կարևոր՝ մա՞րդը, թե՞ տեխնոլոգիան։ Եթե մարդն է կարևոր, ապա տեխնոլոգները պետք է մտածեն, ինչպես անել, որ մարդ ավելի մարդկային ապրի։ Տեխնոլոգիաների աշխարհում մեծ հայտնագործությունները մարդու և սարքի շփման միջոցով են տեղի ունեցել և ունենում։ Մեր բջջայինները հիմա ունեն թե՛ աչքեր (տեսախցիկ), թե՛ զգալու զգայարան (հպվում ես, զգում են), թե ՛ լսողություն, թե՛ խոսք։ Ամեն ինչ մարդկանց պես։ Անգամ բջջայինը մեր տեղն է կարողանում ճշտել։ Մարդ գնում է դեպի իրական բանականության ստեղծում, մենք ամեն օր մոտենում ենք դրան, որ մի օր տեխնոլոգիաները մեր ընկերը դառնան։ Այսօր ոչ թե մենք ենք հարմարվում համակարգչին, այլ համակարգիչը մեզ»։

Պարզվում է, որ Սթիվ Վոզնյակը չի վստահում ամպային տեխնոլոգիաներին։ PanARMENIAN.Net ի թղթացի այն հարցին, թե արդյո՞ք ամպային տեխնոլոգիաները ապագա ունեն, Վոզնյակը պատասխանեց. «Հիմա ամպային տեխնոլոգիաները համարվում են վերջին միտումը։ Մարդիկ մտածում են, որ դրանց վստահելով չեն կորցնի իրենց ինֆորմացիան, որ կարիք չի լինի թարմացնել ծրագրերը և ավելի մատչելի կլինի օգտագործողի համար։ Ճիշտ է պահեստավորելու համար դրանք լավ են, սակայն եթե հիմա ես հեռախոսիս ասում եմ զանգիր այսինչ ընկերոջս, հեռախոսը մուտք է գործում ամպային սերվերներ և վերցնում ընկերոջս ինֆորմացիան և ապա զանգ կատարում։ Սակայն, ինձ համար դա հիասթափեցնող է։ Ես հնարավոր է չունեմ այդ լայնաշերտ կապը, որ մի սերվերից մյուս սերվերի հետ միանամ, կամ օրինակ եթե ես այսօր իմ ֆեյսբուքի ինֆորմացիան վստահում եմ ամպային տեխոնոլգիաներին, ստացվում է ե՞ս եմ տնօրինում իմ ինֆորմացիան, թե՞ ուրիշի սերվերը։ Կարծում եմ, որ ամպային տեխնոլոգիաները դեռ զարգանալու մեծ ճանապարհ ունեն։ Լավ կլիներ, որ մեր սարքերն առանց «ամպերի» կարողնային մեզ սպասարկել»։

Վերջերս հոնկոնգցի մի երիտասարդ ձևափոխել էր Apple-ի լոգոտիպը՝ ավելացնելով խնձորի ներսում Սթիվ Ջոբսի շողքը։ Սթիվ Վոզնյակի կարծքով այդ միտքը Ջոբսին դուր չէր գա։

Անդրադառնալով Apple-ի նորանշանակ տնօրեն Թիմ Քուքին՝ Սթիվ Վոզնյակն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Թիմ Քուքին անձամբ չի ճանաչում, սակայն կարծում է, որ Քուքը շատ կազմակերպված տնօրեն է և լավ կանխազգում է, թե տվյալ պահին ինչն է կարևոր շուկայի համար։

Սթիվ Վոզնյակը լրագրողներին ասաց, որ ունի լեհական և գերմանական արմատներ։ Վոզնյակը նաև նշեց, որ վերադառնալով տուն, կպատմի Սիլիկոնյան հովտում Հայաստանի մասին, Հայաստանի պոտենցիալի մասին և կոչ կանի Հայաստանում Սինոփսիսի պես հիմնել ուսումնական կենտրոններ։

Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Այսօր երեկոյան կկայանա մրցանակի հանձման արարողությունը։

Իր երկօրյա այցի ընթացքում Վոզնյակն այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական կենտրոն, ՀՊՃՀ, հանդիպել է ՀՊՃՀ ուսանողներին, Հայաստանի ՏՏ ներկայացուցիչներին, ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

Կազմակերպչական գործերը նախաձեռնում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը, իսկ ֆինանասավորում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։

6  11.11.11 - Հանդիպում Սթիվ Վոզնյակի հետ
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---