Հայ փորձագետը խորհուրդ է տվել թուրք պատգամավորին պրպտել Թուրքիայի խորհրդարանի արխիվները21 նոյեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվել են Թուրքիայի խորհրդարանում, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց փաստաթղթերը խմբակցություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվելու Թուրքիայի խորհրդարանում: «Եթե Բոսկիրը չգիտի, որ արձանագրություններն արդեն իսկ քննարկվել են իրենց խորհրդարանում, ապա թող ստուգի արխիվները»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ պետք չէ ակնկալել, որ Անկարայի դիրքորոշումը կփոխվի առանց արտաքին միջամտության: «Մեր կողմից պարզամիտ կլիներ նման զարգացումներ ակնկալել, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում»,-ասել է նա: Ընդ որում Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ նման հայտարարությամբ Բոսկիրը վնասում է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, քանի որ «մենք բոլորս արդեն տեսանք, որ այդ հարցում Անկարան արդեն բազմիցս է հայտնվել բարդ իրավիճակում և ստիպված է եղել տարբեր բացատրություններ տալ»: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: 2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |