Լևոն Հայրապետյանը գտնում է, որ հայ օլիգարխները չմուծված հարկերի հետևանք են

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը առաջարկում է Հայաստանում անցկացնել «Ցուցակ» օպերացիան, կազմելով որոշակի անձանց ցուցակը և «լուծել նրանց հարցերը», նախապես, ստիպելով նրանց վերադարձնել թալանած միջոցները:

Ինչպես հայտարարել է Հայրապետյանը, «դա լավ խթան կհանդիսանա, թույլ կտա մարել արտաքին պարտքերը և բարձրացնել հարկահանության մակարդակը»: Նա նշել է, որ այդ «ցուցակը» բոլորին հայտնի է: «Այսօր հեռուստատեսությամբ կարելի է տեսնել, թե իչպես որոշ օլիգարխներ կոպեկներ են բաժանում, ձեռք բերելով բարերարի համբավ, իսկ հետո այդ հենքի վրա կառուցում են սեփական քաղաքական նպատակները, դառնալով դեպուտատ ու քաղաքական գործիչ: Սակայն, նրանք չմուծված հարկերից են որպես ողորմություն կոպեկներ տալիս ժողովրդին: Որքան էլ տարօրինակ և ցավալի է, այսօր Հայաստանում լավագույն բիզնեսը վարչական պաշտոն զբաղեցնելն է»,-ասել է նա:

Ըստ նրա Հայաստանում «ծաղկում է ցինիզմը», որի հետ իշխանությունները ցանկանում են ինչ-որ բան անել, սակայն, չեն կարողանում, քանի որ իրենք էլ «համակարգի արդյունքն են»: Սփյուռքահայերը ինչ-որ օգնություն ցուցաբերում են Հայաստանին սեփական խիղճը հանգստացնելու համար, սակայն գլոբալ առումով նրանք չեն ցանկանում փրկել հայրենիքը»,-վստահ է գործարարը: «Մենք չունենք պետական գործիչների դպրոց: Բոլորը գտնում են, որ նախարար կամ պետական գործիչ դառնալու համար կրթություն հարկավոր չէ: Ղեկավարի ու կաշառք վերցրու և վերջ: Բավական է լինել առաջին դեմքը, կամ առաջին դեմքի ընկերը, պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար»,-ասել է նա:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որակական հեղափոխություն լինի, որը չանդրադառնա Հայաստանի արտաքին անվտանգության վրա: Նման գործողության կենտրոնում պետք է լինի «ցուցակ» հասկացողությունը: Փոքր Հայաստանում կարելի է կարգ ու կանոն հաստատել կես տարվա ընթացքում առանց վնասի: Պետք է խթանել ոչ թե ժողովրդի արտագաղթը, այլ արհեստական մոլախոտ-օլիգարխների»,-ասել է Հայրապետյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---