Հայաստանն ու ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը նոր նախաձեռնություններ կունենան

Հայաստանն ու ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը նոր նախաձեռնություններ կունենան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի հետ:

Ողջունելով Արման Կիրակոսյանին` Գլխավոր տնօրենը ներկայացրել է Միջազգային զարգացման հիմնադրամի նպատակները, գործունեության ոլորտները, անդրադարձել է Հայաստանի հետ արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Կիրակոսյանն գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ընդգծեց հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի դերն ու կարեւորությունը Հայաստանի համար: ՀՀ Կառավարության անունից նա շնորհակալություն հայտնեց Գլխավոր տնօրենին Հայաստանին ցուցաբերած աջակցության եւ տրամադրված վարկերի համար: Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ իրենց հետաքրքրությունը հայտնեցին նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---