Եվրամիությունը ղարաբաղյան գործընթացում իրեն տեսնում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լրացում

Եվրամիությունը ղարաբաղյան գործընթացում իրեն տեսնում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի լրացում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու միջոցով նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության (EEAS) ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը: Այդպես, դիվանագիտական ծառայությունը մեկնաբանել է ԵՄ մյուս կառույցի` Եվրախորհրդարանի նախաձեռնության մասին վերջին հաղորդագրությունը Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահին ողջ Եվրամիությունից ներկայացուցչով փոխարինելու մասին: Եվրախորհրդարանում այդ թեմայի շուրջ կայացած քննարկումների մասին տեղեկատվությունն անցած շաբաթ տարածել է Բուլղարիայից եվրախորհրդարանական Քրիստիան Վիգենինը: Նա չի բացառել, որ այդպիսի ներկայացուցիչ կարող էր դառնալ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Կոչիյանչիչը, Եվրամիությունն իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում տեսնում է որպես լրացում ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Եվրամիությունն աջակցում է վստահության ամրապնդմանն ուղղված գործունեությանը հակամարտության կարգավորման գործընթացն օժանդակելու նատակով»,- ասել է Կոչիյանչիչը` նշելով ԵՄ կողմից հակամարտող կողմերի հանրությունների միջև վստահության ամրապնդման միջոցների նախագծի իրականացումը:

Երկու միլիոն եվրո բյուջեով առաջին նախագիծը ներկայումս ավարտվում է, հաղորդել է նա, սակայն դիտարկվում է հաջորդ նման նախագծի հնարավորությունը: «Եվրամիությունը բազմիցս հաստատել է հաշտության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հակամարտությունից տուժած տարածաշրջանների վերակառուցմանն ու վերականգնմանն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը»,- ասել է նա:

Կոչիյանչիչը հաստատել է Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիությունը և վստահեցրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ԵՄ հավատարմության հարցում: «Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի նշանակումը, ինչպես նաև վերջերս ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հարավային Կովկաս ևս մեկ անգամ հաստատում են ԵՄ հավատարմությունն այդ տարածաշրջանում իր պարտավորություններին»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---