ԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԹԻՄՈՐ-ԼԵՍՏԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ Թիմոր-Լեստեի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ժոզե Լուիս Գուտերեսը երեկ ստորագրել են արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Թիմոր-Լեստեն 21-րդ դարի առաջին պետությունն է, որ անկախություն է ձեռք բերել միջազգային իրավունքի հիմնասյուներից մեկի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք կիրառման շնորհիվ, եւ դարձել միջազգային հանրության լիիրավ անդամը: Այն միջազգայնորեն ճանաչվել է որպես անկախ պետություն 2002 թվականի մայիսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---