Իրանը պատրաստ է հարված հասցնել Թուրքիային, եթե ՆԱՏՕ-ն սկսի սպառնալ

Իրանը պատրաստ է հարված հասցնել Թուրքիային, եթե ՆԱՏՕ-ն սկսի սպառնալ

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում հարված հասցնել Ալյանսի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)՝ Թուրքիայի տարածքում գտնվող օբյեկտներին: Այդ մասին հայտնել է «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս շաբաթվա ընթացքում որոշ երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, հայտարարել են Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների ներմուծման մասին:

Այդ միջոցները ձեռնարկվել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի վերաբերյալ հերթական զեկույցի տարածումից հետո և ուղղված են ԻԻՀ նավթաքիմիական ու բանկային սեկտորների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---