Լեֆորտ. Լարվածությունը շփման գծում հուշում է, որ պետք է աշխատել տարածաշրջանում վստահության մթնոլորտի վրա

Լեֆորտ. Լարվածությունը շփման գծում հուշում է, որ պետք է աշխատել տարածաշրջանում վստահության մթնոլորտի վրա

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը մեկնաբանել է լարված իրադրությունը Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: «Ես չեմ կարող շատ բան ասել այդ առնչությամբ, սակայն, միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ մենք պետք է ջանքեր գործադրենք հակամարտության կողմերի միջև վստահությունը բարձրացնելու ուղղությամբ»,-հայտարարել է Լեֆորտը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, ԵՄ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կողմնակից է:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 7 զոհ և վիրավոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---