Տեսակոնֆերանս սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի միջև![]() 29 նոյեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունում այսօր կազմակերպվել է տեսակոնֆերանս Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեսակոնֆերանսին Հայաստանից մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները` վարչության պետ Անդրանիկ Արշակյանի գլխավորությամբ, նախարարության այլ աշխատակիցներ, Տուլայի մարզից` «Կռունկ» հայկական մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ և այլք: Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Տուլայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ամրապնդել և զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի գործակցությունը, ակտիվացնել համայնքի մասնակցությունը համահայկական ծրագրերին:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |