Սեյրան Օհանյան. ՀՀ ղեկավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի թեթևացնի հաշմանդամ ազատամարտիկների հոգսը![]() 3 դեկտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, և բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը: Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու և արարելու հնարավորությունից: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, և նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է և ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ: Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարևորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, և մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ոգու արիություն, տոկունություն, առողջություն և խաղաղ ու երջանիկ կյանք ձեր պաշտպանած Հայրենիքում: Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է և կանի ձեր հոգսը թեթևացնելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |